Մատչելիության հղումներ

Վաղը Թուրքիայի կառավարությունը կքննարկի նաև ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացը


Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, վաղը Անկարայում կառավարության նիստ տեղի կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ:

Սպասվում է, որ նիստի ընթացքում կքննարկվեն առավելապես տնտեսական և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող հարցեր: Կշոշափվի նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, մասնավորապես, հատուկ ներկայացուցիչների մակարդակով տարվող բանակցությունների ներկայիս վիճակը: Ուշադրության կենտրոնում կլինեն նաև ռուս-ուկրաինական լարվածությունը և տարածաշրջանային այլ թեմաներ։

Երևանն ու Անկարան հարաբերությունները կարգավորելու պատրաստակամություն են հայտնել ու բանագնացներ նշանակել։ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը առաջին անգամ հանդիպել են հունվարի 14-ին՝ Մոսկվայում, որից հետո հայտարարել, թե համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների: Հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 24-ին՝ Վիեննայում։
XS
SM
MD
LG