Մատչելիության հղումներ

Արցախի խորհրդարանը կհրապարակի Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի մասին որոշում


Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներգրավմամբ նախատեսվում է անցկացնել Ազգային ժողովի արտահերթ նիստ, որտեղ կհրապարակվի արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի մասին որոշումը։ Այս մասին հայտնում է Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանն իր շնորհավորական ուղերձում:

«Առաջին անգամ խորհրդային իրավական ռեժիմի պայմաններում Ստեփանակերտի Լենինի հրապարակից հնչեցին ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից հանելու և Մայր Հայաստանին վերամիանալու կոչերը։

Անտարակույս, ժամանակակիցների հիշողության մեջ անշրջելի էր համազգային զարթոնքի այդ պոռթկումը, և մոտ հիսուն հազար ցուցարարների պահանջով արդեն փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհրդի կողմից հրավիրված արտահերթ նստաշրջանի կայացրած որոշմամբ ընդունվեց այդ պատմական նշանակալից իրավական ակտը», - իր ուղերձում նշել է ԱԺ խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG