Մատչելիության հղումներ

Ուկրաինայում պահեստազորի 1.5-2 միլիոն անդամներ մարտ ամսից կմասնակցեն զինվորական հատուկ դասընթացների


Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին, արխիվ
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին, արխիվ

Ուկրաինայի կառավարությունը մտադիր է մարտ ամսից նախաձեռնել հատուկ դասընթացներ և վարժանքներ, որոնց ընթացքում մարտական ծառայության կպատրաստվեն պահեստազորի 1.5-ից 2 միլիոն անդամները: Դասընթացները տեղի են ունենալու տարածքային պաշտպանության զորամասերում:

«Մեզ հետաքրքրում են 1.5-ից 2 միլիոն մոտիվացված քաղաքացիներ, ովքեր պատրաստ են պաշտպանել իրենց տունը, ընտանիքը և հայրենիքը, մենք պետք է պատրաստենք նրանց»,- ասել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին:

Այդ մասին նա խոսել է Խարկովում անցկացված տեղական և շրջանային իշխանությունների համագումարի նախագահության նիստում: Նրա ելույթի մասին հաղորդագրությունը տարածել է նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը:

Զալուժնիի խոսքով, մարտ ամսից սկսած ամբողջ երկրում կմեկնարկեն պահեստազորի անդամների զանգվածային դասընթացները:

«Այս ամենի նպատակն է ապահովել, որ դիմադրություն լինի ամենուր՝ յուրաքանչյուր քաղաքում, գյուղում, փողոցում և տանը»,- հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG