Մատչելիության հղումներ

Գերմանիայի ԱԳ նախարարի համոզմամբ` Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ժամանակը սպառվում է


Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը կոչ է անում պաշտոնական Թեհրանին վճռական քայլերի դիմել միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի ստորագրման հարցում՝ արհեստականորեն ժամանակ չձգձելով։ Այս մասին գերմանական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է Իսրայել կատարած այցի ընթացքում։

«Միջուկային համաձայնագրի կնքման համար հատկացված ժամանակը սպառվում է, իսկ Իրանը շարունակում է զարգացնել իր միջուկային ծրագիրը։ Դա նշանակում է, որ այժմ մենք մուտք ենք գործում այս գործընթացի եզրափակիչ փուլ։ Իրանի վերադարձը բանակցություններին, այդ երկրի փոխզիջումների գնալու պատրաստակամությունն ու առավելապաշտ պահանջներից հրաժարումը կենսական նշանակություն ունեն», - հայտարարում էր Գերմանիայի արտգործնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG