Մատչելիության հղումներ

Մակրոնն «իմաստալից» է որակում Պուտինի հետ բանակցությունները


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Մոսկվայում ասուլիսի ժամանակ, 7-ը փետրվարի, 2022թ․
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Մոսկվայում ասուլիսի ժամանակ, 7-ը փետրվարի, 2022թ․

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը շաբաթասկզբին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններն անվանել է «իմաստալից և իրադարձություններով լի»:

«Պետք է միասին աշխատել կայունությունը, խաղաղությունը պահպանելու համար և աշխատեցնել վստահության մեխանիզմները: Մենք համոզված ենք դրանում», - ասել է Մակրոնը չորեքշաբթի երեկոյան Instagram-ի իր էջում հրապարակած ուղերձում:

Անդրադառնալով Ուկրաինայի շուրջ իրավիճակին՝ նա ընդգծել է, որ «անհրաժեշտ է առաջ շարժվել Մինսկի պայմանավորվածությունների կատարման գործում և լայն, պահանջկոտ, նորարարական երկխոսություն վարել, որը հնարավոր կդարձնի կոլեկտիվ երաշխիքների հասնելը»։

«Մեր նպատակը բոլորի անվտանգությունն է», - վստահեցրել է Եվրամիությունը նախագահող Ֆրանսիայի ղեկավարը։

XS
SM
MD
LG