Լուսինե Ղարախանյանն ազատվել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով նա նշանակվել է նախագահի խորհրդական:
Իսկ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար է նշանակվել Անահիտ Հակոբյանը: