Մատչելիության հղումներ

Դիարբեքիրի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին կվերականգնվի


Լուսանկարը՝ Դիարբեքիր-Տիգրանակերտի Սուրբ Սարգիս եկեղեցու ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ Դիարբեքիր-Տիգրանակերտի Սուրբ Սարգիս եկեղեցու ֆեյսբուքյան էջից

Թուրքական իշխանությունները կվերականգնեն Դիարբեքիրի Սուր վարչական շրջանում գտնվող 16-րդ դարի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ, շուրջ 3769 քառ. մետր տարածք զբաղեցնող եկեղեցին տեղի հայ համայնքի բացակայության պատճառով անխնամ է մնացել և ժամանակի ընթացքում քանդվել: Այժմ եկեղեցին բոլորովին առանց տանիքի է մնացել:

Վերջին անգամ այն վերանորոգվել է 1840 թվականին, դրա մասին արձանագրությունը պահպանված է Դիարբեքիրի հնագիտական թանգարանում: Անցած տարի Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանն ու նրան ուղեկցող պատվիրակությունը այցելել էր Դիարբեքիրի նահանգապետ Մունիհ Քարալօղլուին և բարձրացրել այս եկեղեցու պահպանության հարցը:

2021-ի դեկտեմբերի վերջին եկեղեցու վերականգնման համար Դիարբեքիրի գեոդեզիայի և հուշարձանների տնօրինության կողմից մրցույթ էր հայտարարվել: Հաղթած ընկերության հետ 947 հազար 640 լիրայի (շուրջ 70 հազար դոլար) պայմանագիր է ստորագրվել: Արդեն սկսվել են չափագրման և եկեղեցու պահպանված հատվածների նյութերի ուսումնասիրման աշխատանքները, որպեսզի հնարավոր լինի վերականգնել կառույցի նախնական տեսքը:

Սուրբ Սարգիսը հայտնի է նաև Բրնձե եկեղեցի անունով, քանի որ 1950-1985 թվականներին այն օգտագործվել է որպես բրնձի մշակման ֆաբրիկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG