Մատչելիության հղումներ

Գաֆարովա. «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը նոր հեռանկար կբացի ոչ միայն տարածաշրջանի, այլև ԵՄ համար»


Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի և Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հանդիպումը:

Գաֆարովան ասել է, թե «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը նոր հեռանկար կբացի ոչ միայն տարածաշրջանի, այլև Եվրոպական միության երկրների համար»:

Հանդիպման ընթացքում, ըստ Միլի Մեջլիսի լրատվական ծառայության, «Լանդսբերգիսը տեղեկացվել է Ադրբեջանում իրականացվող տնտեսական ծրագրերի և ներդրումների հնարավորությունների մասին»:

«Ադրբեջանը նաև Լիտվայի ընկերություններին է հրավիրում ներդրումներով մասնակցել մեր ծրագրերի իրականացմանը»,- հայտարարել է Գաֆարովան:

Լանդսբերգիսն, իր հերթին, նշել է, որ Ադրբեջանի և Լատվիայի միջև հաստատվել են լավ հարաբերություններ:

Ըստ Միլի Մեջլիսի հաղորդագրության, «Լանդսբերգիսն ասել է, որ Լիտվան մշտապես սատարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այդ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG