Մատչելիության հղումներ

Պեկին մեկնելու ճանապարհին Լեհաստանի նախագահը կանգ է առել Վրաստանում


Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Պեկին մեկնելու ճանապարհին կանգ է առել Թբիլիսիում։ Հինգշաբթի երեկոյան նա հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որից հետո Թբիլիսիի օդանավակայանում համատեղ մամուլի ասուլիս է անցկացվել։

«Կցանկանայի շնորհակալություն հայտնել նախագահին Թբիլիսիում հանդիպման հրավիրելու, շատ կարևոր հարցերի շուրջ զրուցելու համար, որոնք վերաբերում են ոչ միայն Եվրոպային, այլ կարելի է ասել ամբողջ աշխարհին»,- ասել է Լեհաստանի նախագահը։

Նա նշել է, որ Ուկրաինան Լեհաստանի հարևանն է, ուստի իրենց շատ է մտահոգում ստեղծված իրավիճակը։

Անջեյ Դուդան հայտնել է, որ Պեկին է մեկնում ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը մասնակցելու նպատակով, նաև հանդիպումներ է ունենալու Չինաստանի նախագահի, ՄՕԿ-ի նախագահի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG