Մատչելիության հղումներ

Վրացի պատգամավորը ԵՄ-ին խնդրում է չօգտագործել «Հարավային Օսիա» տերմինը


Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձե, արխիվ
Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձե, արխիվ

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն Եվրամիությանը խնդրել է չօգտագործել «Հարավային Օսիա» տերմինը։ Այդ մասին նա հայտարարել է հանձնաժողովի նիստում, որին մասնակցել է Վրաստանի հարցով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Սվեն Միքսերը։

Վրաց պատգամավորի խոսքով՝ Հարավային Օսիան ստալինյան ժամանակաշրջանի տերմին է, որը Վրաստանի Սահմանադրությամբ չի ճանաչվում։ Վրաստանի իշխող ուժի ներկայացուցչի պնդմամբ՝ Հարավային Օսիայի փոխարեն պետք է օգտագործել «Ցխինվալիի շրջան» անվանումը։

«Տհաճ է, երբ Եվրամիությունը կամ Վրաստանի որևէ գործընկեր պետություն օգտագործում է Ստալինի դարաշրջանի անվանումը», - հայտարարել է Սամխարաձեն։

Եվրոպացի պատգամավորը դիտողությունը «կարևոր» է գնահատել և խոստացել «հաշվի առնել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG