Մատչելիության հղումներ

Հունգարիան հույս ունի Ադրբեջանից գազ գնել 2023-ի վերջից


Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտո, արխիվ
Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտո, արխիվ

Հունգարիան ակնկալում է 2023 թվականի վերջից Ադրբեջանից գազ գնել, հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

«Մենք հուսով ենք, որ Եվրոպայի հարավարևելյան մասում բոլոր ենթակառուցվածքային աշխատանքները կավարտվեն, որպեսզի ադրբեջանական գազը կարողանա հոսել Կենտրոնական Եվրոպայի երկրներ: Բուդապեշտն ակնկալում է ադրբեջանական գազ ստանալ մինչև հաջորդ տարվա վերջ», - ասել է հունգարացի պաշտոնյան։

Հունգարիան բազմիցս հայտարարել է Ադրբեջանից գազ գնելու ցանկության մասին։ Ընդ որում, խոսքը տարեկան մինչև 2 միլիարդ խորանարդ մետր ծավալի մասին էր։

Ադրբեջանը Անդրադրիատիկ խողովակաշարով գազ է արտահանում եվրոպական երկրներ՝ Իտալիա, Հունաստան, Բուլղարիա։

Բաքուն հայտարարում է, որ պատրաստ է մեծացնել Եվրոպա գազի մատակարարման ծավալները՝ պահանջարկի և պայմանագրերի առկայության դեպքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG