Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահի գրասենյակը հաստատում է՝ Էրդողանը Կիև կժամանի փետրվարի 3-ին


Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ
Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակն այսօր պաշտոնապես հաստատեց, որ գալիք հինգշաբթի օրը՝ փետրվարի 3-ին, Կիև պաշտոնական այցով կժամանի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նախատեսվում է, որ երկու ղեկավարների հանդիպման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Մարիինսկի պալատում: Հանդիպումից 2,5 ժամ անց տեղի կունենա երկու նախագահների համատեղ մամլո ասուլիսը:

Թուրքիայի նախագահը վերջին ժամանակաշրջանում մի քանի առիթներով ասել է, թե ցանկանում է միջնորդել ռուս-ուկրաինական լարվածությունը թուլացնելու գործում և պատրաստ է ճգնաժամի կարգավորման հնարավորությունը քննարկել թե՛ Ուկրաինայի և թե՛ Ռուսաստանի նախագահի հետ:

Էրդողանը երկու ղեկավարներին նույնիսկ առաջարկել է ժամանել Անկարա՝ բանակցելու համար:

Նա չի բացառել Կիև կատարելիք այցից հետո Ուկրաինայի ճգնաժամի շուրջ Պուտինի հետ հեռախոսով զրուցելու կամ նույնիսկ Մոսկվա մեկնելու հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG