Պենտագոնը հաղորդել է, որ առաջիկա օրերին մոտ 2 հազար ամերիկացի զինծառայողներ կուղևորվեն Եվրոպա՝ դաշնակիցների պաշտպանությունը հզորացնելու համար:
«Մենք լրացուցիչ մոտ 2 հազար զինծառայողներ Միացյալ Նահանգներից կփոխադրենք Եվրոպա: Այդ ուժերը կմեկնեն Գերմանիա և Լեհաստան»,- ասել է Պենտագոնի մամլո խոսնակ Ջոն Քըրբին:
Պենտագոնը կարգադրել է մարտական պատրաստության վիճակի բերել ևս մի քանի հազար զինծառայողների՝ հարկ եղած դեպքում նրանց արագ Եվրոպա ուղարկելու համար:
Այս գործողությունները կապված են Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի և Արևմուտքի միջև ստեղծված աննախադեպ լարվածության հետ: