Մատչելիության հղումներ

Փաշինյանը չինական Նոր տարվա առթիվ շնորհավորել է Չինաստանի նախագահին և վարչապետին


Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում ընդունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին,14-ը մայիսի, 2019թ․
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում ընդունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին,14-ը մայիսի, 2019թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին և Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանին՝ չինական Նոր տարվա առթիվ:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվական հաղորդագրության համաձայն՝ Չինաստանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. - «Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական սերտացմանն ու խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»:

Չինաստանի վարչապետին էլ Հայաստանի կառավարության ղեկավարը գրել է. - «Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ ավանդական բարեկամության, փոխադարձ վստահության և փոխշահավետության վրա հիմնված բազմաբովանդակ համագործակցության հետևողական սերտացումն ու ամրապնդումը»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG