Մատչելիության հղումներ

Վաղը լրանալու է Մյանմայում ռազմական հեղաշրջման առաջին տարին


Մյանմայի նախկին լիդեր Աուն Սան Սու Չժին, արխիվ
Մյանմայի նախկին լիդեր Աուն Սան Սու Չժին, արխիվ

Վաղը՝ փետրվարի 1-ին, լրանալու է Մյանմայում ռազմական հեղաշրջման առաջին տարին:

Մյանմայի զինվորականները պաշտոնանկ են արել Աուն Սան Սու Չժիին և նրա կառավարության պաշտոնյաներին, ձերբակալել են տասնյակ ղեկավարների:

Փետրվարին Աուն Սան Սու Չժիին զինվորականները դատելու են ընտրակեղծիքների մեղադրանքով և մի շարք այլ հոդվածներով: Մյանմայի նախկին ղեկավարին ներկայացրած բոլոր մեղադրանքներով նա կարող է դատապարտվել ընդհանուր հաշվով մինչև 100 տարվա ազատազրկման: Աուն Սան Սու Չժին կտրականապես հերքում է մեղադրանքները:

Հեղաշրջումից հետո Մյանմայում տեղի են ունեցել բողոքի ցույցեր դեմոկրատիան վերականգնելու և ձերբակալվածներին ազատ արձակելու պահանջով:

Ըստ իրավապատշպանների, ցուցարարների և զինվորականների բախումներում զոհվել է ավելի քան 1400 մարդ: Ռազմական խունտան արժանահավատ չի համարում այդ թիվը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG