Աշխարհում նոր կորոնավիրուսով ախտահարվածների թիվը գերազանցել է 375 միլիոն 600 հազարը:
Առաջին անգամ 2019 թվականի դեկտեմբերին Չինաստանում (Ուհանի նահանգում) ի հայտ եկած վարակն այսօրվա դրությամբ արձանագրվել է ավելի քան 210-ը երկրներում: Այս ընթացքում COVID-19 հիվանդությունից մահացել է ավելի քան 6 միլիոն մարդ:
Վերջին ամիսներին գերակայող է դառնում կորոնավիրւսի «օմիկրոն» ենթատեսակը, որը, մասնագետների փոխանցմամբ, մնացած ենթատեսակների ու, մասնավորապես, «դելտայի» համեմատությամբ շատ ավելի արագ է տարածվում, սակայն, որպես կանոն, ավելի թեթև է ընթանում և ավելի քիչ է հանգեցնում հոսպիտալացման ու մահվան դեպքերի: