Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1362-ով, բուժվածներինը՝ 286-ով, գրանցվել է մահվան 7 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1362-ով՝ հասնելով 367 հազար 795-ի, գրանցվել է մահվան 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 286-ով և հասել 336 հազար 005-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 4 հազար 673 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 726 հազար 988-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 53 է։

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 22 հազար 202 մարդ։

Փոփոխություններ՝ կարանտին սահմանելու մասին որոշման մեջ

Կառավարության այսօրվա որոշմամբ, ամբողջական պատվաստված անձինք կորոնավիրուսով վարակվելու դեպքում կինքնամեկուսանան ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7 օր, իսկ չպատվաստվածները՝ 10 օր՝ նախկին 14 օրվա փոխարեն։ Չպատվաստվածները ինքնամեկուսացման 7-րդ օրը կարող են անցնել ՊՇՌ հետազոտություն և բացասական արդյունքի դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից:

Օդանավակայանում թույլատրվում է նաև դիմավորողների մուտքը ժամանման սրահ` խստորեն պահպանելով սանիտարահամաճարակային կանոնները:

Նոր կարգավորումներն ուժի մեջ են մտնում փետրվարի 1-ից և տարածվում են նաև որոշման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց վրա:

Աբողջությամբ պատվաստվել է 842 հազար 213 քաղաքացի

Հունվարի 30-ի դրությամբ Հայաստանում ամբողջությամբ պատվաստվել է 842 հազար 213 քաղաքացի, առաջին դեղաչափն ընդունել է 1 միլիոն 32 հազար 249 մարդ, պատվաստումների ընդհանուր թիվը հասնում է 1 միլիոն 883 հազար 413-ի։

Արցախում՝ 19 նոր դեպք

Արցախում հունվարի 30-ին կատարվել է 79 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք։ Արձանագրվել է 1 մահ։

Ըստ Արցախի առողջապահության նախարարության, այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր, 3 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 17-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2022-ի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1909 թեստավորում, գրանցվել է 173 դեպք։

XS
SM
MD
LG