ԱՄՆ սենատորները շատ մոտ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի շուրջ համաձայնության գալուն՝ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունների հետ: Ընդգրկված են նաև միջոցներ, որոնք կարող են ներդրվել հնարավոր ներխուժումից առաջ։ Այս մասին կիրակի օրը հայտարարել են Կոնգրեսի վերին պալատի երկու առաջատար անդամներ։
Սենատորներ Բոբ Մենենդեսը և Ջեյմս Ռիշը հույս են հայտնել , որ օրինագիծը կընդունվի այս շաբաթ:
Մենենդեսն ասել է, որ երկու կուսակցությունների օրենսդիրները վճռական են` աջակցելու Ուկրաինային և պատժելու Ռուսաստանին, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա:
Հարցին, թե հաջորդ շաբաթ համաձայնություն ձեռք կբերվի՞, նա պատասխանել է է. - «Ես հավատում եմ, որ մենք դրան կհասնենք»։