Ելիսեյան պալատն այսօր հաղորդեց, որ նախօրեին տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հեռախոսազրույցը Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ։
Մակրոնը նրան կոչ է արել արագացնել Իրանի միջուկային համաձայնագրին Վաշինգտոնի ու Թեհրանի վերադառնալու բանակցությունները՝ շոշափելի արդյունքների հասնելու համար։
Վիեննայի բանակցություններում հիմա դադար է հայտարարված։