Մատչելիության հղումներ

Օլիմպիական չեմպիոն Դալալոյանը ՌԴ հավաքականի մարզական հավաքից հեռացել է ընտանիքին տեսնելու նպատակով


Օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի մարմնամարզիկ Արտուր Դալալոյանը «Ինստագրամի» իր էջում այսօր գրել է, թե ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։ Նրա գրառումը մեկնաբանությունների տեղիք է տվել, որ նա հեռանում է սպորտից։

Սակայն Ռուսաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի ավագ մարզիչ Վալերի Ալֆոսովը հերքել է այդ լուրերը, պարզաբանելով, որ Դալալոյանը իր թույլտվությամբ հեռացել է ուսումնամարզական հավաքից ընտանիքին տեսնելու նպատակով։ Նա նշել է, որ քովիդի տարածման պատճառով սպորտային բազայում փակ ռեժիմ է սահմանվել, իսկ Արտուրը 3 փոքր երեխաներ ունի և խնդրել է չմասնակցել հավաքին ընտանիքի հետ լինելու համար։

25-ամյա Արտուր Հրաչի Դալալոյանը Տոկիոյի օլիմպիական խաղերում ոսկե մրցանակ է նվաճել թիմային մրցաշարում։ Նա աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG