Մատչելիության հղումներ

Իսրայելի նախագահը պատմության մեջ առաջին այցով մեկնել է ԱՄԷ


Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կիրակի օրը առաջին պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): Այս մասին հայտնել է նրա գրասենյակը։

Սա պատմության մեջ առաջին անգամ է, այցը ԱՄԷ-ի փաստացի կառավարիչ և Աբու Դաբիի թագաժառանգ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով է:

Ինչպես Հերցոգը նշել է իր մեկնումից առաջ, իր այցը, որը կտևի մինչև հունվարի 31-ը, հնարավոր է դարձել այն պատճառով, որ 2020 թվականի սեպտեմբերին Վաշինգտոնում իսրայելական կողմը ԱՄՆ-ի ակտիվ միջնորդությամբ փաստաթղթեր է ստորագրել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ԱՄԷ-ի և Բահրեյնի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG