Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, երկու երկրների ղեկավարները քննարկել են սահմանային լարվածության նվազմանը հասնելու և հետագա գործողությունները համակարգելու դիվանագիտական ուղիները:
Ինչպես ավելի վաղ պարզաբանել էր Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին, այս խոսակցությունը «Ուկրաինայի կառավարության հետ կանոնավոր շփումների մի մասն է» և որևէ կոնկրետ հայտարարություն չի նախատեսում։