Թուրքիայի նախագահական նստավայրում Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստը:
Նիստից հետո հրապարակված հայտարարության համաձայն, ընդգծվել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման համար ստեղծված մեխանիզմները և գործադրվող ճիգերը կողմերի՝ գլխավորապես Թուրքիայի և Հայաստանի կառուցողական և անկեղծ ջանքերով առաջ տանելու կարևորությունը:
Թուրքական լրատվամիջոցներն ավելի վաղ հաղորդել էին՝ այս տարվա առաջին նիստում քննարկվելու են ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող հարցեր: Ուշադրության կենտրոնում են լինելու նաև ռուս-ուկրաինական ճգնաժամը, Արևելյան Միջերկրականի զարգացումները, իրավիճակը Լիբիայում, Իսրայելում: