Ռուսաստանում հաց արտադրող խոշոր ձեռնարկությունները ակնկալում են, որ փետրվարից հացի գինը կբարձրանա 16-30 տոկոսով։ Այս մասին հաղորդում է РБК գործակալությունը։
ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է, թե հացի թանկացման նախանշաններ չի տեսնում, միաժամանկ նշելով, որ «գնի վերանայման առանձին դեպքերը արտադրող ընկերությունների և իրացման ցանցի միջև փոխհարաբերությունների ստանդարտ պրակտիկա է»։
Միաժամանակ Գյուղատնտեսության նախարարությունը հաստատել է, որ պարենամթերքի ոլորտում սղաճը անցած տարեվերջին աճել էր մինչև 10 տոկոս։
Ռուսաստանի վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2021 թվականին Ռուսաստանում գրանցվել է 8,39 տոկոսի սղաճ, վերջին վեց տարիների ընթացքում սա ամենաբարձր ցուցանիշն է, 2020 թվականին սղաճը կազմել էր 4,9 տոկոս։