ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր Պետդումայում ասել է, թե Ռուսաստանը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացմանը։
«Մենք պատրաստ ենք պատշաճ կերպով պաշտպանել մեր երկրի շահերը, նրա անվտանգությունը և մեր քաղաքացիների անվտանգությունը»,- նշել է նա։
Ռուսաստանի անվտանգության երաշխիքների մասին Լավրովն ասել է, թե թույլ չեն տա, որ դրանք անվերջ քննարկման առարկա դառնան, «փաթաթվեն» ԵԱՀԿ-ում կամ Եվրամիության մասնակցության առաջարկներում։
«Եթե կառուցողական պատասխան չհետևի և Արևմուտքը շարունակի իր ագրեսիվ կուրսը, ապա Մոսկվան, ինչպես բազմիցս հայտարարել է նախագահը, կձեռնարկի անհրաժեշտ պատասխան միջոցներ», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։