Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով գտնվում է Իրանում։
Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը հանդիպել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամադ Ռեզա Աշտիանիի հետ։ Քննարկվել են ռազմական և անվտանգության ոլորտներում երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հարցեր։ Հանդիպմանը Հասանովը նաև շնորհակալություն է հայտնել Իրանին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, հաղորդում է Թեհրանում ադրբեջանական APA գործակալության թղթակիցը։
Կայացել է նաև Հասանովի հանդիպումը Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Հոսեյն Բաղերիի հետ։ Նրանք նշել են, որ լավ հիմքեր կան Իրան-Ադրբեջան հարաբերությունների հետագա զարգացման համար։