Մատչելիության հղումներ

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև բաց սահմանները կզարգացնեն մեր գործընկերությունը․ Միրզոյան


Հայաստանի և Եվրամիության միջև բաց սահմաններն ավելի կզարգացնեն մեր գործընկերությունը, Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ կողպեք է կախել «Շենգենյան համաձայնություն» կոթողի վրա, որը խորհրդանշում է բաց սահմանների գաղափարը։

«Ես համոզված եմ, որ Հայաստանի և Եվրամիության միջև բաց սահմաններն ավելի կզարգացնեն մեր գործընկերությունը և կխթանեն մարդկանց միջև շփումները», - գրել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Արարատ Միրզոյանը հունվարի 25-ից աշխատանքային այցով Լյուքսեմբուրգում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG