Ադրեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, երեկ Բաքվի կայազորի N զորամասում զոհվել է ժամկետային զինծառայող, շարքային Ասիֆ Մագերամզադեն:
Նախարարությունը նշում է, որ զինծառայողը զոհվել է ոչ մարտական պայմաններում: Միջադեպի փաստով հարուցվել է քրեական գործ, իրավապահները հետաքննություն են իրականացնում: