ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը Վաշինգտոնից մեկնել է Քեմփ Դեյվիդի նախագահական նստավայր, որտեղ հանդիպելու է վարչակազմի ազգային անվտանգության թիմի անդամների, այդ թվում՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ քննարկելու ռուս-ուկրաինական լարվածությունը։
Ռազմավարական այդ հանդիպումը հաջորդում է Ժնևում տեղի ունեցած Բլինքեն-Լավրով բանակցություններին, որտեղ ռուս-ուկրաինական ճգնաժամը հաղթահարելու համար ճեղքում չարձանագրվեց։
Ժնևյան բանակցություններից հետո Բլինքենը նախազգուշացրել է «արագ և կոշտ» պատասխանի մասին, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա։