Մատչելիության հղումներ

ՖԻՖԱ-ն լավագույն ֆուտբոլիստներ է ճանաչել Լևանդովսկուն և Պուտելասին


Լեհաստանի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է տղամարդկանց անվանակարգում ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստ:

Լևանդովսկին երկրորդ անգամ անընդմեջ է շահում այս տիտղոսը: Նա անցած մրցաշրջանում Բունդեսլիգայում 40 գոլ խփելով՝ գերազանցել է «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի լեգենդ, հանգուցյալ Գերդ Մյուլերի 49 տարի պահպանված ռեկորդը:

Կին մարզիկների անվանակարգում ՖԻՖԱ-ն լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ալեքսիա Պուտելասին:

Լոնդոնի «Չելսիի» մարզիչ Թոմաս Տուխելը տղամարդկանց մարզիչների անվանակարգում է վաստակել մրցանակն, իսկ Էմա Հայեսը լավագույն կին մարզիչ է ճանաչվել:

Տուխելի գլխավորությամբ «Չելսին» վաստակել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը: Հայեսի գլխավորությամբ էլ «Չելսիի» կանանց թիմն Անգլիայում շահել է Սուպերգավաթը, Ֆեդերացիայի գավաթը և Պրեմիեր լիգայի գավաթը:

Պորտուգալիայի հավաքականի և «Մանչեստեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հատուկ մրցանակ է ստացել միջազգային ասպարեզում գոլերի ռեկորդ սահմանելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG