Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 240-ով, բուժվածներինը՝ 91-ով, գրանցվել է մահվան ևս 1 դեպք


Հայաստանում նախորդ մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 240 նոր դեպք` այդ թիվը հասնելով 347 հազար 617-ի: Առողջացածների թիվն ավելացել է 91-ով, ընդհանուր մինչև հիմա ապաքինվել են 333 հազար 609-ը, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4473 քաղաքացի:

Երեկ իրականացվել է 4217 թեստավորում, ընդհանուր թեստավորումների թիվը հասել է 2 միլիոն 640 հազար 615-ի:

Գրանցվել է կորոնավիրուսից մահվան 1 դեպք, ընդհանուր` 8019:

Կորոնավիրուսային իրավիճակն Արցախում

Հունվարի 15-ին կատարվել է 83 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 35 վարակակիր: Բժիշկները 10 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 21-ինը՝ ծանր, հայտնում է Առողջապահության նախարարությունը:

2022 թվականի ընթացքում իրականացվել է 904 քաղաքացու հետազոտություն, որից 65-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

XS
SM
MD
LG