Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանը, որը մոլորվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ վերադարձվել է հայկական կողմին։ Այս մասին հատնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
Երեկ Արցախի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ 69-ամյա բնակիչը մոլորվել և հայտնվել է ադրբեջանական կողմում։ 69-ամյա Անդրանիկ Ալեքսանյանը հոգեկան առողջության խնդիրներ ունի և տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով էր անցել սահմանը։