ՄԱԿ-ի փոստային գրասենյակը թողարկել է «Սպորտը հանուն խաղաղության» նոր դրոշմանիշ, որը նվիրված է 2022 թվականի Պեկինի Ձմեռային օլիմպիադային:
Դրոշմանիշի վրա պատկերված են հոկեյիստմներ, սնոուբորդի, գեղասահքի և ձմեռային այլ մարզաձևերում հանդես եկող մարզիկներ:
Դրոշմանիշի հեղինակներն են չինացի դիզայներ Ֆեյֆեյ Ռուանը և ՄԱԿ-ի դիզայներ Ռորի Կարցը:
Դրոշմանիշը վաճառվում է ՄԱԿ-ի փոստային բաժանմունքներում, Նյու Յորքի, Ժնևի և Վիեննայի փոստատներում, որտեղ հնարավոր է ձեռք բերել ու մարել նոր դրոշմանիշը:
Պեկինի Ձմեռային օլիմպիադան տեղի կուենա փետրվարի 4-ից 20-ը: