Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն ողջունում է հայ-թուրքական կապերի բարելավման գործընթացը


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և անվտանգության հարցերով տեղակալ Խավիեր Կոլոմինան, արխիվ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և անվտանգության հարցերով տեղակալ Խավիեր Կոլոմինան, արխիվ

ՆԱՏՕ-ն ողջունում է Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ պատվիրակների հանդիպման փաստը և սատարում է երկու երկրների հարաբերությունների բարելավումը, ինչը կայունություն կբերի տարածաշրջան:

Այդ մասին երեկ Թվիթերում տեղադրած գրառմամբ հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և անվտանգության հարցերով տեղակալ, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:

ՆԱՏՕ-ի ներկայացուցչի խոսքով, Հյուսիսատլանտյան դաշինքը Հայաստանին և Թուրքիային կոչ է անում հետագայում ևս լրացուցիչ ջանքեր գործադրել հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG