Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկում է տեսակապով անցկացնել եռակողմ հանդիպում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հետ:
Զելենսկու այդ նախաձեռնության մասին երեկ հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը: Նա չի պարզաբանել, թե կոնկրետ երբ է Զելենսկին ներկայացրել առաջարկը:
Վերջին անգամ Զելենսկին և Բայդենը հեռախոսով զրուցել են հունվարի 2-ին:
Երմակի, խոսքով, «ամերիկացի գործընկերները հետաքրքրությամբ են ընդունել առաջարկը, սակայն ռուսական կողմից արձագանք դեռ չկա»: Նրա մեկնաբանությունից պարզ չէ, թե ով է առաջարկի մասին տեղեկացրել ռուսներին՝ Ուկրաինա՞ն, թե՞ Միացյալ Նահանգները: