Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատումը չի առնչվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը:
Նախարարության 2021 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսում Լավրովն ասել է, որ Մոսկվան անհրաժեշտ է համարում հնարավորինս արագ իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքը:
«Սակայն դա չի առնչվում ղարաբաղյան շրջանին և հիմնախնդրի կարգավորմանը, դա սոսկ երկկողմ խնդիր է, արդեն գրեթե մեկ տարի է, որ մենք առաջարկում ենք աշխատել դրա վրա՝ ստեղծելով սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով», - ասել է Լավրովը: