Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 14-ին մեկնելու է Կիև։ Նա բանակցություններ է վարելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Հանդիպումից հետո Ուկրաինայի ու Ադրբեջանի նախագահները մամուլի համար հանդես են գալու հայտարարություններով։ Հանդիպման օրակարգի այլ մանրամասներ չեն հաղորդվում։