Ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմը Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանն (ԱԻՊԾ) է փոխանցել հյուսիսարևելյան ուղղությունից (Մատաղիս) հայտնաբերված ևս մեկ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից) մասունք:
Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Ըստ ԱԻՊԾ-ի, զինադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ փոխանցված աճյունների ու մասունքների ընդհանուր թիվը 1705 է:
Այս պահին տարվում են բանակցություններ, որոնողական աշխատանքները վերսկսելու կապակցությամբ, ասված է հաղորդագրությունում։