Թյուրքալեզու պետությունների կազմակերպությունն իր աջակցությունն է հայտնում Ղազախստանի նախագահի՝ բարեփոխումներ իրականացնելու ծրագրին։ Այս մասին նշված է կազմակերպության այսօր տարածած հայտարարության մեջ։
«Մեր աջակցությունն ենք հայտնում նախագահ Տոկաևի՝ բարեփոխումների օրակարգին, որը կբարձրացնի ղազախ ժողովրդի բարեկեցության մակարդակը», - նշված է կազմակերպության հայտարարության մեջ։
Թյուրքալեզու պետությունների կազմակերպությունը նաև նշել է, որ աջակցում է Ղազախստանի կառավարության ձեռնարկած հակաահաբեկչական գործողություններին։ Կազմակերպության դիտորդ հանդիսացող Հունգարիայի ԱԳ նախարարը Պետեր Սիյարտոն թյուրքալեզու պետությունների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հեռավար հավաքի ավարտին Ֆեյսբուքում գրել է, որ դրա մասնակիցները «դատապարտում են Ղազախստանում արձանագրված բռնություններն ու վանդալիզմի դեպքերը»։