Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Բրյուսելում ընդունել է Ուկրաինայի փոխվարչապետին ու կրկին զգուշացրել Մոսկվային


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, արխիվ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, արխիվ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը այսօր Բրյուսելում ընդունել է Ուկրաինայի փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինային։ Հանդիպմանը հաջորդած մամուլի համատեղ ասուլիսում Ստոլտենբերգը Մոսկվային կրկին զգուշացրել է, որ տնտեսական ու քաղաքական «ծանր գին» կվճարի Ուկրաինա ներխուժելու դեպքում։

Միաժամանակ նա նշել է, որ անվտանգության հարցերով Ժնևում սկսված ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունները կարող են օգնել խուսափելու հակամարտությունից։

Ուկրաինայի փոխվարչապետն ասել է, թե անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի պահանջները չեն կարող բանակցությունների հիմք հանդիսանալ։

«Ագրեսորը չի կարող պայմաններ դնել, քանի դեռ ռուսական տանկերը դուրս չեն բերվել Ուկրաինայի սահմաններից», - ասել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG