Հեռախոսազրույց են ունեցել Ղազախստանի և Ռուսաստանի նախագահները, որի ընթացքում Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վլադիմիր Պուտինին մանրամասն ներկայացրել է հանրապետությունում տիրող իրավիճակը և նշել, որ այն կայունանում է։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ռուսական կողմի փոխանցմամբ՝ Տոկաևը «երախտագիտություն է հայտնել ՀԱՊԿ գործընկերներին և հատկապես Ռուսաստանի Դաշնության կողմից ցուցաբերվող աջակցության համար»։
Աղբյուրի համաձայն՝ Ղազախստանի առաջնորդը առաջարկել է Մոսկվայի գլխավորած ռազմական դաշինքի անդամ երկրների առաջնորդների մասնակցությամբ առաջիկա օրերին համատեղ քննարկում անցկացնել՝ տեսակոնֆերանսի միջոցով։ «Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել այդ առաջարկին», - հաղորդում է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը: