Կասիմ-Ժոմարտ Տոկաևը օպերատիվ շտաբի նիստ է անցկացրել, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
ՀԱՊԿ ստորաբաժանումների պաշտպանական գործառույթների իրականացումը Նուր Սուլթանում հնարավորություն է տվել ազատելու ղազախական իրավապահ մարմինների մի մասին՝ Ալա Աթայում հակաահաբեկչական գործողությունների համար:
«Նշվել է, որ Նուր-Սուլթանում ՀԱՊԿ-ի միացյալ խաղաղապահ ուժերի ստորաբաժանումների կողմից անվտանգության գործառույթների կատարումը հնարավորություն է տվել ազատել Ղազախստանի իրավապահ մարմինների ուժերի մի մասին և դրանք վերաբաշխել Ալմաթիում՝ մասնակցելու հակաահաբեկչական գործողություններին», - ասված է հաղորդագրությունում։
Ղազախստանում զանգվածային անկարգությունները սկսվել են հունվարի 1-ից, երբ ուժի մեջ է մտել հեղուկ գազի մեկ լիտրի գինը ավելի քան կրկնակի բարձրացնելու որոշումը: Հետագայում կառավարությունը չեղարկել է որոշումը, սակայն զանգվածային բողոքները շարունակվել են: Նախորդ օրերին դրանք վերաճեցին զինված բախումների, որոնց հետևանքով տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ կան։ Երկրի իշխանությունները օգնության համար դիմել են ՀԱՊԿ-ին, որի խաղաղապահները ժամանել են Ղազախստան։