Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանում իր պաշտոնակցի՝ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, որի ընթացքում քննարկել են երկկողմ փոխգործակցությանը վերաբերող օրակարգային մի շարք հարցեր:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին գոհունակություն են հայտնել հայ-վրացական հարաբերությունների զարգացման ուղղությամբ երկու երկրների կառավարությունների միջև առկա համագործակցությունից:
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ: