Մատչելիության հղումներ

Ալիևը բողոքել է Մեդվեդևին Արցախ Պետդումայի պատգամավորի այցի հետ կապված


Լուսանկարը՝ Վիտալի Միլոնովի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ Վիտալի Միլոնովի ֆեյսբուքյան էջից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, որում իր խիստ բողոքն է հայտնել կուսակցության ներկայացուցիչ Վիտալի Միլոնովի Լեռնային Ղարաբաղ այցի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը։

Դեռևս 2020 թվականի հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը Ռուսաստանի Պետդումայի պատգամավորին ներառել է «սև ցուցակում»՝ Արցախ Միլոնովի այցը որակելով «անպատասխանատու քայլ, որը հակասում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ճանաչելու՝ Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշմանը»:

Ռուսաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչը հերթական անգամ Ստեփանակերտ է այցելել անցած տարեվերջին։

«Հաճույքով հանդիպեցի Արցախի նախագահ Արայիկ Վլադիմիրի Հարությունյանի հետ», - ֆեյսբուքյան իր էջում գրել էր պատգամավորը՝ հավելելով, որ քննարկվել են «իրավիճակը տարածաշրջանում, հանրապետությունում հետպատերազմյան շրջանում տաճարների, քրիստոնեական համայնքների պահպանման ու վերականգնման անհրաժեշտությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG