Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Մևվլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը։ Այս մասին ռուսական TACC գործակալությանը փոխանցել են Թուրքիայի ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրները։
Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության տեղեկություններով, Լավրովն ու Չավուշօղլուն ղազախական ճգնաժամից բացի քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի առաջիկա նիստին, Բոսնիա-Հերցեգովինայում և Կովկասում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։