Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանում երկրորդ անգամ հրդեհ է բռնկվել: Առաջին բռնկումը տեղի է ունեցել հունվարի 2-ին:
Այսօր սկսել է այրվել խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի հատվածը: Կրակը մեծ վնաս է հասցրել նաև վերին պալատին՝ Շրջանների ազգային խորհուրդներին:
Մայրաքաղաք Քեյփթաունում խորհրդարանի շենքի հիմնական մասը կառուցվել է 1885 թվականին, Ազգային ժողովի հատվածը կառուցվել է 1980-ական թվականներին:
Համալիրի տանիքը փլուզվել է: Հրդեհի ստույգ պատճառը հայտնի չէ, այնուամենայնիվ հաղորդվել է, որ առնվազն մեկ անձ ձերբակալվել է շենքը հրկիզելու մեղադրանքով: Երկու հրդեհների ժամերին շենքում մարդիկ չեն եղել, տուժածներ չկան: