Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը և Էբրահիմ Ռայիսին անդրադարձել են տարածաշրջանային գործընթացներին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել` քննարկելով մի շարք հարցեր:

Նրանք անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, երկու հարևան երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը, հաղորդում է կառավարության լրատվականը:

Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահն ընդգծել են տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված երկու երկրների կառավարությունների սերտ համագործակցության կարևորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG