Անհայտ անձը Հարավային Կորեայից փախել է Հյուսիսային Կորեա` համաձայն Կորեայի Հանրապետության զինվորականների։ Այս մասին փոխանցում են տեղական լրատվամիջոցները:
Նրանց տվյալներով՝ շաբաթ օրը` տեղական ժամանակով ժամը 22:40-ին, անհայտ անձը փորձել է հատել արևելյան ռազմական սահմանազատման գիծը և անցնել ԿԺԴՀ:
Հարավային Կորեայի զինվորների` քաղաքացուն բռնելու փորձն անհաջող է անցել։ Կիրակի առավոտյան Կորեայի Հանրապետությունը ԿԺԴՀ-ին ծանուցում է ուղարկել միջադեպի մասին։
Փախչողի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ, ընթանում է հետաքննություն: