Արևելյան Եվրոպայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է մեկ միլիոնի: Այդ տարածաշրջանում մահացության առավել բարձր ցուցանիշ է Ռուսաստանում, Լեհաստանում և Ուկրաինայում: Ըստ մասնագետների՝ պատճառը պատվաստումների ցածր թիվն է:
Արևելյան Եվրոպայի բնակչությունը Եվրոպայի ընդհանուր բնակչության 39 տոկոսն է կազմում, սակայն Արևելյան Եվրոպան, որն ընդգրկում է Ռուսաստանը, Ուկրաինան, Լեհաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Չեխիան, Հունգարիան, Մոլդովան, Ռումինիան և Սլովակիան, աշխարհամասի մնացած հատվածից առաջ է անցել զոհերի թվով: