Մատչելիության հղումներ

Միջուկային պայմանագրի հարցով գագաթնաժողովը նորից հետաձգվում է կորոնավիրուսի կապակցությամբ


Միջուկային մարտագլխիկներով RS-24 Yars տեսակի միջմայրացամաքային հրթիռները Կարմիր հրապարակում անցկացվող զորահանդեսին, Մոսկվա, արխիվ:
Միջուկային մարտագլխիկներով RS-24 Yars տեսակի միջմայրացամաքային հրթիռները Կարմիր հրապարակում անցկացվող զորահանդեսին, Մոսկվա, արխիվ:

Միջուկային զենքի հարցով միջազգային համաժողովը, որը պետք է գումարվեր 2022 թվականի հունվարի 4-ին Նյու Յորքում, հետաձգվում է կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ:

ՄԱԿ-ի նախաձեռնությամբ դեռ 2020 թվականին նշանակված միջոցառումը մինչ այդ նույն պատճառաբանությամբ արդեն մեկ անգամ հետաձգվել է: Կազմակերպիչները հայտնել են, որ ստիպված են նորից հետաձգելու որոշում կայացնել՝ հաշվի առնելով կորոնավիրուսի նոր տեսակի՝ «օմիկրոնի» արագ տարածման հանգամանքը:

Միջուկային զենքի հարցով միջազգային համաժողովը սովորաբար գումարվում է հինգ տարին մեկ անգամ: Համաժողովի նպատակն է կանխել միջուկային զենքի հնարավոր տարածումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG